Foto

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։