Foto

Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում. Սուրեն Սարգսյան

Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն: Այս  մասին ֆեյսբուքում գրել է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.

«Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում.

1. Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն:

2. Ձեր իշխանությունները չեն խառնվում:

3. Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք:

4. Տեսնում ենք, որ Ձեր պետությանը առանձնապես իրավիճակը չի հետաքրքրում:

Մեզնից ի՞նչ եք ուզում»: