Foto

Այսօր տեղի է ունեցել Լավրովի հեռախոսազրույցը Արարատ Միրզոյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ա.Ս.Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Ս.Վ.Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշինքի ամրապնդման փոխադարձ մտադրությունը։

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Ռուսական կողմը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ եռակողմ՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ոլորտների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։