Foto

Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն. Փաշինյան

Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո էլ  «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց զինվորական ծառայության անցնելու մասին նախագծին:

«Ճի՞շտ եմ հասկացել, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է», - Պաշտպանության նախարարից հետաքրքրվեց վարչապետը։

«Նախագիծը շրջանառության մեջ է դրվել:  Տեղադրված է  e-draft համակարգում, բոլորը կարող են ծանոթանալ», - ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն՝ ձմեռային զորակոչին հասցնեն։