Foto

ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար կհատկացնի Թուրքիային և Սիրիային

ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Սիրիային և Թուրքիային մարդասիրական օգնության համար։  Այն կուղղվի երկու երկրների՝ երկրաշարժից տուժած շրջաններին։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետ կապված՝ ՄԱԿ-ը տրամադրում է 25 միլիոն դոլար դրամաշնորհ՝ օգնելու արագացնել մարդասիրական օգնության առաքումը», - ասել է նա: