Foto

Հայաստանն ադրբեջանական կողմից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած իր առաջարկների պատասխանը

Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները եւ օրերս ստացել պատասխան։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ գերմանացի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ադրբեջանցի գործընկերով հետ դեկտեմբերին պետք է հանդիպում տեղի ունենար Մոսկվայում, բայց այն չեղարկվել է։

«Բայց, չնայած դրան, մենք ադրբեջանական կողմին ներկայացրել ենք մեր առաջարկները եւ ստացել ադրբեջանական կողմի պատասխանը։ Եւ ես կարծում եմ, որ սա համատեղ աշխատանքի շարունակությունն է»,- ասել է Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսում։