Foto

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մահացած երեխան չափահաս էր․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մահացած երեխան չափահաս է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Մյուս երեխան հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։