Foto

Սիրիայում փլատակների տակից հանվել է արդեն 764 մարմին

Սիրիայում փլատակների տակից փետրվարի 6-ի ուշ երեկոյան արդեն 764 մարմին էր դուրս բերվել։ Այդ մասին, «Գանձասար» պարբերականի հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ Հալեպի, Լաթաքիայի, Համայի ու Թարթուսի վիրահատարաններում գտնվող տուժածների թիվը 1448 է։

Սիրիայի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 4 բեռնատար՝ անհրաժեշտ դեղամիջոցներով, վիրաբուժականա պարագաներով բեռնված, ուղարկվել են Լաթաքիա և Հալեպ։ Այնտեղ են ուղարկվել նաև մեծ թվով բժիշկներ։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ու դրան հետևած հետցնցումներից զոհերի թիվը շարունակում է աճել։ Փրկարարական աշխատանքներին զուգահեռ՝ պարբերաբար թարմացվում է նաև զոհերի թիվը։