Foto

Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը

Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը։

Նասուբ Առնուսը իր որոշ երեխաների ու թոռների հետ հայտնաբերվել է Համայում փլուզված շենքի փլատակների տակ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Al Watan-ը։

Վերջին տվյալներով՝ հանրապետությունում արտակարգ դրության զոհ է դարձել 326 մարդ, տուժել՝ 1042, ամենաշատը տուժել են Հալեպ, Համա եւ Լաթաքիա նահանգները։
Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 912-ի, վիրավորվել՝ 5385-ը։