Foto

Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 912-ի. Էրդողան

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 912 մարդ, ևս 5385-ը վիրավորվել են։ Այդ մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ 2470 հոգի դուրս է բերվել փլատակների տակից։ Ավերված շենք-շինությունների թիվը Թուրքիայում կազմում է 2818։