Foto

Կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ պատասխանատվության ենթարկել Ալիևին․ Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ողջունելով, ամերիկահայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախի շրջափակման, ԱՄՆ-ին հորդորել է կոնկրետ քայլերի անցնել։

«Այսօր ամերիկահայերը բողոքի ակցիա էին անում Կապիտոլիումի մոտ՝ դեմ հանդես գալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի և անմարդկային արգելափակմանը։ Ես հպարտության աջակցում էի նրանց՝ կոչ անելով Միացյալ նահանգներին՝ պաատսխանատվության ենթարկել Ալիևին՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարելու համար»,-Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է նա։