Էդգար Ղազարյանը հունվարի 28-ին հանրահավաք էր հրավիրել,
որը պետք է տեղի ունենա Հանրապետության հրապարակում, ապա երթով պիտի շարժվեին դեպի
Եռաբլուր պանթեոն։ Երևանի քաղաքապետարանն էլ, իրազեկումը հաշվի առնելու փոխարեն, հանրային
լսումներ էր հրավիրել, ապա որոշել էր, որ հանրահավաքը պետք է տեղի ունենա Երևանի
2750-ամյակի այգում։ Սա է պատճառը, որ Ղազարյանը հայցով դիմել էր վարչական դատարան:
Վերջինս այսօր ի օգուտ Ղազարյանի վճիռ է
կայացրել և վերացրել է քաղաքապետարանի որոշումը։ Ի՞նչ
հիմքով էր Երևանի քաղաքապետարանը արգելել այդ օրը Հանրապետության հարապարակում հավաքի
անցկացումը։ Vesti.am-ն
այդ հարցով դիմեց Երևանի քաղաքապետարանի
լրատվության վարչության պետ Լևոն
Սարդարյանին։ Հարցը մնաց անպատասխան, փոխարենը նա մեզ փոխանցեց, որ Քաղաքապետարանը
չի պատրաստվում բողոքարկել որոշումը, այնինչ Քաղաքապետարանը, ըստ դատարանի վճռի, նման
իրավունք չունի։ Դատական տեղեկատվական Դատալեքս համակարգում վճռի վերջանամսում գրված
է՝ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճիռը վերջնական
է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատարանը Երևանի քաղաքապետարանին
պարտավորեցրել է նաև, որ, որպես պետական տուրք, Ղազարյանին վերադարձի նաև 10 000 ՀՀ
դրամ։









