Foto

Որոշել ենք չդիմել ՍԴ. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին

Իշխող ՔՊ-ն որոշել է «Հայաստան» խմբակցության՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած 22 պատգամավորների մասով չդիմել ՍԴ: Այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրված ԱԺ-ի խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվել է:

«Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, այդ իսկ պատճառով որոշել ենք չդիմել ՍԴ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»: