Foto

Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից. ԳԳԱ

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է ,որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

 Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար,հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը ` ցանկալի է ,որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

 Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։

Հավաստիացնում ենք ,որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։

Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը։