Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նույնիսկ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը «միամիտ երեխաների» տեսք ունի՝ համեմատած «Կիևի ռեժիմի» հետ։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։
Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Կիևի պատվիրակության անդամ Դենիս Կիրեևը սպանվել է Ուկրաինայի «ուժային կառույցների միջև կոորդինացման բացակայության» պատճառով։
«Արգելված ԴԱԻՇ-ը Կիևի ռեժիմի հետ համեմատած միամիտ երեխաներ են»,- գրել է Զախարովան։









