Երասխի ուղղությամբ մարտական դիրքում հակառակոդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցւոմ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով սպանության փորձի հատկանիշներով:
Նշենք, որ պայմանագրային զինծառայող Ե.Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել՝ աջ ազդրի շրջանում։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ զինվորական բժիշկները վիրահատել են վիրավոր զինծառայողին, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ քննչական կոմիտե









