Foto

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է․ Լավրով

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մինչև հիմա էլ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է անարդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության։