Foto

Պատասխանատվությունը Հայաստանի իշխանությանն է, եթե իրենք չլինեին՝ այդ երեխաներն այդպիսի օրեր ուղղակի չէին ունենա․ Մ. Հակոբյան

Երեկ վերջապես հնարավոր եղավ դեկտեմբերի 12-ից ընտանիքներից բաժանված արցախցի 19 երեխա տեղափոխել Արցախ՝ ծնողների մոտ։ Բանն այն է, որ տեղափոխումը ներկայացվեց, որպես «մեծ գործ», բայց նույնիսկ 1 ամիս անց երեխաներն անվտանգ չեն հասել իրենց հարազատներին։ Արցախցի պատգաավոր Մետաքսե Հակոբյանը Vesti.am-ին ասաց, որ երեխաները տեղափոխվել են երկու ավտոբուսով և ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալներին հաջողվել վազել, բացել մի մեքենայի դուռը և տեսանկարահանել երեխաներին, իսկ երկրորդ մեքենայի դուռը բացելը կանխվել  է ռուս խաղաղպահների կողմից։ Ադրբեջանցիները մտել են ավտոբուս, ծաղրել երեխաներին, ինչի հետևանքով նրանից մեկն ուշագնաց է եղել։ Ադրբեջանցիների գործողություններն արագ կանխվել է ռուս խաղաղապահների միջատությամբ։ «Այդտեղ վատ արարք չի կատարվել, բայց մեքենաներում անչափահաս երեխաներ են եղել՝ առանց ծնողների ուղեկցության, դրա արդյունքում էլ նրանցից մեկի մոտ ուշաթափություն է եղել։ Առավոտյան ես զրուցեցի 11 ամյա երեխայի հետ, ով երեկ ավտոբուսում է եղել, իրեն շատ տոկուն էր պահում, բայց իր պատմածներում կաին մանրամասներ, որը նույնիսկ ՄԻՊ-ը չի հրապարակել։ ՄԻՊ-ն անդրադարձել էր ամենակարևոր մասին՝ հատևանքին։ Կատարվածը պետք է դատապարտվի միջազգայնորեն»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը նշում է, որ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի չի կարող այլ իշխանությունից պահանջ ունենալ։ «Այդ գործողությունների արդյունքը կամ հետևանքները իշխանությունը պետք է չափած լիներ և հնարավոր խոչընդոտները՝ կանխատեսած։ Ըստ իս՝ ամենամեծ պատասխանատվությունը Հայաստանի իշխանությանն է, եթե իրենք չլինեին՝ այդ երեխաներն այդպիսի օրեր ուղղակի չէին ունենա»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորի որդին ևս Հայաստանում է, դեռ չի կարողանում տուն վերադառնալ։ Մետաքսե Հակոբյանը նշում է՝ և՛ ինքը, և՛ որդին շատ են ուզում միասին լինել, բայց երբ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպում էին մայրերի հետ, ինքն անվտանգ տեղափոխման հարցը բարձարացրել է և պատասխան է ստացել, որ ոչ մի երաշխիք չկա։ Նշում է, որ թշնամուն լավ են ճանաչում, ուստի ամեն ծնող ինքը պետք է որոշի երեխան այդ կերպ վերադառնա՞, թե՞ ոչ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան