Foto

Հունվարի 28-ին Երևանում ակցիա է նախատեսվում

Հունվարի 28-ին Երեւանում ակցիաներ են նախատեսված, ինչի մասին քաղաքապետարանն արդեն իրազեկվել է։ Մասնավորապես նախատեսվում է երթ՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Եռաբլուր՝ հետեւյալ երթուղով՝ Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խաչմերուկ - «Եռաբլուր»։ Ակցիայի կազմակերպիչն է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը։