Արցախցի հազարավոր
երեխաներ՝ Ստեփանակերտի դպրոցների, մանկապարտեզների և մանկատների սաներ, Ռուսաստանի
հայերի միության կողմից ամանորի և Սուրբ ծննդյան նվեր են ստացել՝ ուրախ տոնակատարությունների տեսքով, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի
և սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Բնականաբար, բոլոր երեխաները նաև քաղձրավենիք
են նվեր ստացել:
Տոնական միջոցառումների
հիմնական հարթակներից մեկը Ստեփանակերտի թից 6 հանրակարթական դպրոցն էր, որը 2014 թվականին
կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով:
Երեխաների ընդհանուր
տրամադրությունն արտահայտեց դպրոցի աշակերտուհիներից մեկը. «Հաճելի է նվեր ստանալ,
երբ չես սպասում, և գիտակցել, որ այս դժվար պահերին, երբ նույնիսկ մանրուքները կարող են տրամադրություն
ստեղծել, կան մարդիկ, ովքեր չեն մոռացել մեզ: Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության և
ուշադրության համար»:
«Մենք ամեն տարի
այսպիսի տոնակատարություններ ենք կազմակերպում Արցախի երեխաների համար: Ինչ դժվարությունների
էլ հանդիպի Հանրապետությունը, նույնիսկ հիմա՝ Բաքվի ռեժիմի կողմից շրջափակման պայմաններում,
երեխաներն իրենց լքված չպետք է զգան: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նրանք պետք է
հավատան հրաշքներին և նվերներ ստանան»,- համոզված է Ռուսաստանի հայերի միության նախագահ
Արա Աբրահամյանը:
Ստեղծված ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես Ռուսաստանի հայերի միության կողմից ամանորյա նվերներ են ստացել նաև Հայաստանի և 2022 թվականին Ռուսաստանին միացած 4 տարածաշրջանների սոցիալական հաստատությունները: Ընդհանուր առմամաբ, ՌՀՄ կողմից ամանորյա նվեր է ստացել ավելի քան 120 հազար մարդ:









