Foto

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր Անկարայում կքննարկեն Հարավային Կովկասի խնդիրները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր  թուրք գործընկերոջ հետ կքննարկի Հարավային Կովկասի զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները նախատեսված էին հունվարի 17, սակայն դրանք հետաձգվել էին՝ պայմանով, որ ավելի ուշ կազմակերպվեն։ Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեր Անդրկովկասում տիրող իրավիճակը։