«Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս արդեն Երևանում են, քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցությանն ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Քաղաքապետարանի տվյալներով` Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն կթարմացվի 90% - ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87–ը կլինի 12 մետրանոց MAN։









