Foto

Շարունակում եմ կոչ անել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Արցախի անօրինական շրջափակումը․ կանադացի պատգամավոր

Կանադացի պատգամավոր Գարնեթ Ջենուիսը Twiiter-ի իր էջում Բաքվին կոչ է արել դադարեցնել Արցախի շրջափակումը։ 

«Սարսափելի է։ Ես շարունակում եմ կոչ անել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել այս անօրինական շրջափակումը։ Աշխարհի մյուս կառավարությունները պետք է ակտիվացնեն իրենց ներգրավվածությունը՝ արձագանքելու այս ճգնաժամին»,- գրել է նա: