Foto

Շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել բանակցություններ սկսելու հնարավորությունից. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը


«Հունվարի 12-ին լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:  

Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝  խափանված է Արցախը Հայաստանից սնուցող  միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականացմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:

Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:

Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:

Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով  սաստկանում է ճգնաժամը:

Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն  փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:

Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:

Արցախի ժողովուրդը անկոտրում է»:,- նշված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարության մեջ: