Foto

Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ. կան բերման ենթարկվածներ. Իշխան Սաղաթելյան

Իրավապահները խուզարկություններ են սկսել ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր վաղ առավոտյան`ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին՝ քաղաքական հարցեր լուծելու համար:

Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ, իրավիճակի մանրամասներին կանդրադառնանք լրացուցիչ», - Facebook-ում գրել է Սաղաթելյանը։