Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․
«Լաչինում այս ցրտին կանգնած մեր երիտասարդները մեր հերոսներն են: Նրանց հետ կապված կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբրև բլոկադա են ստեղծել: Բայց սա սուտ է: Մենք գիտենք, որ իրանական մեքենաներ էին մտնում այդ ճանապարհով, նրանց մեքենաներին կեղծ հայկական համարներ էին տեղադրվում: Մենք ամեն ինչից տեղյակ ենք եղել: Հիմա էլ խաղաղապահները ուտելիք են տանում այնտեղ ապրող հայերին, Կարմիր խաչն է մտնում: Չկա բլոկադա: Հայերը և նրանց հովանավորները փորձում են կեղծել իրականությունը: Ակցիան շարունակվելու է: Մեր պահանջները ազնիվ են: Մենք ապրելու պայմաններ կստեղծենք նրանց համար, ովքեր պատրաստ են ապրել ադրբեջանական դրոշի ներքո»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մեկնաբանությամբ Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ այս ակցիան կազմակերպում է պետությունը, նպատակն էլ վերահսկողություն սահմանելն է ու հայերին դուրս հանելը:









