Foto

Արցախի հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ տարհանման մասին փաստաթուղթը կեղծիք է

2023թ. հուվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը։

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին,  շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը:

․