Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ հրդեհ է բռնկվել Սեւ լճի տարածքում, Իշխանասար գյուղին շատ մոտ։ Ըստ նույն աղբյուրի, հնարավոր չէ մարել կրակը, քանի որ մուտք չկա այդ տարածք։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հրդեհը Իշխանասար գյուղից բավականին հեռու է, գյուղին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ հրդեհավտանգ վիճակը ցածր աստիճանի է ու շուտով կմարի, խուճապի կարիք չկա։









