Լոնդոնի «Չելսին» պատրաստ է պորտուգալական «Բենֆիկային» վճարել 127 միլիոն եվրո հրաժարագինը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան, աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին արժանացած Էնցո Ֆերնանդեսի համար, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։
Անգլիական ակումբն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ։ «Բենֆիկայի» հետ բանակցությունները մոտենում են ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Բենֆիկայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Աղբյուր՝ Sport.news.am









