Foto

«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվն ավելի քան 3.5 միլիոն է

Դեկտեմբերի 29-ի դրությամբ Զվարթնոց միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, ինչի կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Տոկոսային հարաբերությամբ՝ այն շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2019թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը: