Foto

Որոնք են օրգանիզմի համար ամենավնասակար ու օգտակար սոուսները

Մեծ քանակությամբ ճարպեր ու աղ պարունակող սոուսները համարվում են ամենավտանգավորներն օրգանիզմի համար։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Տիխոմիրովան։

Ցանկացած սոուսի հիմնական նշանակությունը սննդին յուրահատուկ համ հաղորդելն է, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ չափազանց յուղոտ հավելումները կարող են հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման ու բացասաբար անդրադառնալ սրտի ու անոթների աշխատանքի վրա։

«Սխալ սոուսների շարքին ես կդասեի մայոնեզի հիման վրա պատրաստված սոուսները։ Եթե մենք սիրում ենք սոուսներ, ապա ցանկալի է օգտագործել ցանկացած այլ սոուս, բայց ոչ մայոնեզի հիման վրա պատրաստվածները։ Մայոնեզով են պատրաստվում այնպիսի սոուսները, ինչպիսին են պանրայինը, «1000 կղզի»-ն և այլն», - նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ լավագույն սոուսներն են ծովաբողկով ու մանանեխով մածուկները, որոնք պարունակում են կապսաիցին՝ արյան շրջանառությունն ու գլխուղեղի աշխատանքը բարելավող նյութ։ Եթե մարդը ոչ մի կերպ չի կարող հրաժարվել մայոնեզից, ապա խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ այն սոուսներին, որոնք ունեն հնարավորինս ցածր կալորիականություն։