Foto

ՀՅԴ-ն երթ է անում դեպի Կառավարություն. ուղիղ

Մատենադարանի մոտից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը դեպի ՀՀ կառավարության շենք։ Քայլերթի մասնակիցները ՀՀ իշխանություններից պահանջում են տեր կանգնել Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ պարտականություններին, մասնավորապես՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությանը։ Երթը բազմամարդ է, նրանց միանում են նաև փողոցով անցնող քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ արդեն 17 օր է՝ Արցախը ամբողջովին պաշարված է թշնամու կողմից։