Foto

Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա շրջափակման մեջ պահել․ տարօրինա՞կ չէ. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանքը փակած ադրբեջանցիների պարից։

«16-րդ օր, Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Մատակարարման միակ ուղին՝ 120 հազար մարդու համար, որից 30 հազարը՝ երեխա:

Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա արգելափակել և շրջափակման մեջ պահել։ Տարօրինա՞կ չէ», - «Թվիթեր»-ում գրել է  Մարուքյանը։

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։