Foto

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արցախը եղել է, կա և կլինի հայկական. Ղազինյան

Հիմա արդեն, մեծ հաշվով, կարևոր չէ, թե ում շահերն է պաշտպանում Ռուբեն Վարդանյանը` Ռուսաստանի, թե՞ արևմուտքի, Չինաստանի թե՞ Իրանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

«Հանուն Արցախի անկախության և անվտանգության պետք է աշխատել բոլորի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Իրանի և այլ մայրաքաղաքների ու կենտրոնակայանների հետ:

Եթե նա հետևողական լինի այն ամենին, ինչ ասեց երեկ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ, լինի անկեղծ ու ազնիվ Արցախի բնակչության և աշխարհահայության հետ, նվիրվի և ծառայի Հայկական շահին, ապա նրան պետք է աջակցել և զորավիգ լինել:

Արցախը համազգային արժեք է և այդ հարցում մենք չպետք է ունենանք որևէ հակասություն կամ տարաձայնություն.
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արցախը եղել է, կա և կլինի հայկական»,- գրել է Ղազինյանը։