Foto

Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի

«Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։

Նա թունավորիչն է ազգային կյանքի։

Նա թշնամանք, ատելություն է սերմանում  միեւնույն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցությունների միջեւ։

Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։

Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։

Դա անեծքն է մեր կյանքի։

«Պետությունը՝ դա ես եմ»,-ահա նրա պետական բարոյականը։

Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։

Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։

Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն», Կահիրե, 1924թ։

Հ.Գ. Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։