Արցախը, արցախցին և պայքարող հայը ցույց են տալիս աշխարհին, որ կանգնած են, կանգնելու են Հայրենի հողի համար թեժացող պայքարի առաջին շարքերում ու երբևէ չեն հանձնվելու:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.
«Թեև Հայաստանի Հանրապետության այսօրվա պարտված իշխանությունները մերժում են Արցախի ժողովրդի անվտանգության, կայուն զարգացման երաշխավորը լինելու հանձնառությունը, անվիճելի է սակայն, որ նույն այդ իշխանությունը՝ Արցախը հանձնողի խարանը ճակատին, «վաղը» չի լինելու, իսկ Արցախը, որ համայն հայության նորօրյա հաղթանակների, արժանապատվության խորհրդանիշն էր, լինելու է հավերժ հայկական»,-գրել է նա:









