Foto

Թալիբներն արգելել են աֆղանական համալսարաններում իգական սեռի աշխատակիցների ներկայությունը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը արգելել է իգական սեռի աշխատակիցների, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ներկայությունը Աֆղանստանի համալսարաններում, հաղորդում է Aamaj News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալության տեղեկություններով՝ թալիբները կարգադրել են, որպեսզի երկրի բոլոր համալսարաններում իգական սեռի դասախոսներն ու աշխատողները շաբաթ օրվանից չներկայանան իրենց աշխատավայրեր։

Թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նամակ է ուղարկել Աֆղանստանի համալսարաններ, որում տեղեկացրել է, որ աղջիկների համար պարապմունքները պետք է «անհապաղ դադարեցվեն մինչեւ հետագա կարգադրությունը»։