Foto

Թշնամին մի քանի ժամ անդադար կրակել է․ Վերին Շորժայի գյուղապետ

«Մեր ժողովուրդը չի կոտրվում, ոչ մի մետր հետ չի գնում, ո՞ւր գնան»,- MediaHub—ի հետ զրույցում ասել է Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երեանոսյանը:

Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ: Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: 

Վերին Շորժայի գյուղապետն ասում է՝ չէին հասկանում՝ կրակահերթը գյուղի վրա էր, թե միջդիրքային հատվածում․

«Գիշեր էր, չէինք հասկանում գյուղի ուղղությամբ է, թե դիրքերի»։ 
Ասում է՝ գյուղից չի երեւում՝ թշնամին հիմա սահմանին ծանր տեխնիկա կուտակել է, թե՝ ոչ։ Ամեն դեպքում զգոն են․ «Եթե դեմդ թշնամի է, ամեն վայրկյան պիտի պատրաստ լինես»։ 

Երանոսյանն ընդգծում է՝ արդեն երկու տարի է այս վիճակն է։ Չի ուզում ենթադրություններ անել, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այս օրերի ակտիվութունը Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ, բայց չի էլ բացառում, որ Լաչինի միջանցքը փակելուն զուգահեռ, փորձում են այստեղ էլ «օղակը» սեղմել։

«Ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում, չեմ կարող կոնկրետ բան ասել»,-նշեl 1ց նա։ 

Որքան կարող են, թշնամուն կդիմակայեն։ Կառավարությունից առանձնապես սպասելիք չունեն, իրենց հույսն, ասում է, սահմանին կանգնած տղերքն են.

«Ես Ազգային ժողովի պատգամավոր չեմ, ոչ էլ կառավարության անդամ եմ, որ հասկանամ՝ իշխանություններից ինչ սպասենք։ Մեր հույսը զինվորներն են, հայ ազգի գոյությունը կախված է մեր զինվորներից։ Մեր հող ու ջուրը զինվորներն ու սրտացավ քաղաքացիներն են պահում։ Ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում, ո՛չ էլ գիտեմ, թե էնտեղ նստած ինչ են մտածում»,- ասել է Երանոսյանը։ 


Աղբյուրը՝ MediaHub