Foto

Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամության խումբն ընդունել է հայտարարություն

Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամության խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Բերձորի/Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ: Այս մասին տեղեկանում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։

Կից հրապարակվել է նաև հայտարարության լուսանկարը։