Foto

Այն, ինչ անում է այս կառավորությունը, «արդար է». Գևորգ Գրիգորյան

Արյունբանական կենտրոնը նոր մասնաշենք կունենա։ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» 600 հազար դոլար է տրամադրում դրա համար։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այդ նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, որը լի է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներով և ռազմական ագրեսիայի սպառնալիքով՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքման և ըստ կարիքի արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների ապահովման։ Հետաքրքրական է, որ ՀՀ կառավարությունն, ի դեմս առողջապահության նախարարության, վստահ է, որ արյան բանկը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ դեպքում՝ որքանո՞վ է արդարացված, որ կառուցվի նոր մասնաշենք, կառավարությունն էլ տրամադրի նոր սարքավորումներ, եթե այն հնարավոր է կազմակերպել մարզերում։ Նույն նախարարությունը, երբ որդեգրեց օպտիմալացման ծարագիրը և մի շարք մարզերում փակեց մեծ թվով բուժհաստատություններ, խոսում էր արդիականացված հիվանդանոցներ ունենալու մասին: Ըստ այն ժամանակվա առողջապահության նախարարԱրսեն Թորսյանի, ամեն մարզում պետք է լիներ մեկ 3-րդ կարգի բուժկենտրոն։ Հիմա դրա մասին չի էլ խոսվում, իսկ ամեն ինչի կենտրոնացումը մայրաքաղաքում կառավարությունը մերժում էր նաև իր նախընտրական ծրագրում։ Անտրամաբանական է արյան ամբողջ պաշարը կենտրոնացնել մայրաքաղաքում, երբ առավել արդյունավետ է դա անել մարզերում։ Օրինակ՝ պետք է հիմա ստեղծել պայմաններ Սյունիքից արյունը Երևան բերելու և պահեստավորելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում նորից այն տանել Սյունիք, որն ամենաարգը հնարավոր է 2 ժամից ավելի ժամանակահատվածում։ Խնդիրն այն է, որ արյան նույնիսկ րոպեների ուշացումը կարող է կյանք արժենալ։ Սա ոչ թե առողջապահական ռեսուրսի բացակայություն է, այլ վատնում։ Առողջապահության կազամակերպիչ Գևորգ Գրիգորյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ այն ինչ անում է այս կառավորությունը «արդար է»՝ չմասնավորեցնելով կոնկրետ նախագիծը։

Աննա Ավետիսյան