Foto

Խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել ենք, որ միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծվի. Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել ենք, որ միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծվի՝ թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ պետությունների կողմից, և այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը.

«Բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ միջազգային ինչ-որ դատարան դիմելու մեխանիզմ ստեղծվի, որով, եթե առաջանում է ճգնաժամ, և այդ ճգնաժամը հնարավոր չի լուծել, ապա դիմենք միջազգային դատարան»,-հավելեց նա։

Հարցին՝ արդյո՞ք առաջարկում կա Լեռնային Ղարաբաղին առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, թե դա բանակցության հարց է։

«Երբ բանակցությունները տեղի ունենան, հարցը վերջնական կհասկանանք», - ասաց նա։