Foto

Լաչինի միջացքը բացելու համար Ադրբեջանը Հայաստանի առաջ որևէ պահանջ չի դրել. Փամբուխչյան

Լաչինի միջացքը բացելու համար Ադրբեջանը Հայաստանի առաջ որևէ պահանջ չի դրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանի առաջ ինչ պահանջ է դնում Լաչինի միջանցքը բացելու համար, ինչու բանակցություններն արդյունավետ չեն լինում, որովհետև ռուսական կողմը կողմերի վրա է գցում պատասխանատվությունը, հայկական կողմը՝ ռուսական կողմի։

«Մենք ոչ ոքի վրա չենք գցում։ Ընդամենը պայմանագրից բխող կետերն ենք մեջբերում և ըստ կետերի պարզ է յուրաքանչյուրի անելիքը։ Այսինքն՝ մենք որևէ բան որևէ մեկի վրա չենք գցում, մեր առջև էլ որևէ պահանջ չի դրվել։ Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքն, ու 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից»,- ասաց Փամբուխչյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Լաչինում ՀՀ-ի կողմից տաքացման կետեր չեն տեղադրվել, որ ճանապարհին մնացած մարդիկ կարողանան տաքանալ, հանգստանալ, Փամբուխչյանը նշեց, որ որքանով տեղյակ է՝ Արցախի ՆԳՆ հերթապահության անցակետեր կան։

«ՀՀ-ի կողմից կետերը չեն տեղադրվել, բայց այն քաղաքացիները, որոնք մնում են Գորիսում, իրենց պատշաճ ցուցաբերվում է համապատասխան փոփոխություն»,,- ասաց Փամբուխչյանը։