ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկությունները, և մեն պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը ևս դրական կլինի։ Այդ մասին Գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր աշխատանքները, սակայն առայսօր պատասխան չենք ստացել։ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պաաարստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել նաև սահմանային անվտանգության երաշխավորման համար մեր առաջարկները, բայց դրա պաատսխանը ևս չենք ստացել»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը։
Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Ադրբեջանի զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք համապարփակ լուծումների գնալու խաղաղության և կայունության ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, դրանից մեր վերաբերմունքը և նպաստակասլացությունը չի փոխվելու»,-նշեց Փաշինյանը։









