Ինչպես հայտնում են լրատվականները, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սկզբում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, իսկ հետո Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։
Երկկողմ հանդիպումներին հետևել է ևս մեկ՝ արդեն եռակողմ հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումից հետո Աքարը գործընկերների հետ հանդես կգա համատեղ հայտարարությամբ։









