Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի և որոշ վայ վարորդների անբարեխիղճ լինելու հետևանքով բախվել են 17 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ՃՈ ավագ տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Էդուարդ Աղաբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Աղբյուրը՝shamshyan.com