Foto

Իրանն էլ կարող է Բաքու֊Նախիջևան մայրուղին փակել՝ ճանապարհաշիական աշխատանքներ իրականացնելու նպատակով․ Հարութ Արթին Առաքելյան

Փակագիծ վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանը գրել է «Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։․․․ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո»։

Vesti.am-ը փորձեց հեղինակից իմանալ, թե ո՞րն է իր լուրի աղբյուրը։

-          Պարո՛ն Առաքելյան, ո՞րն է Ձեր աղբյուրը։

-          Իմ տեղեկություններով գիտեմ։

-          Հայկական կողմի այդ մասին չհայտարարելու շարժառիթները նշել էիք, իսկ ինչո՞ւ է լռում ադրբեջանական կողմը։

-          Պատերազմի ժամանակ էլ Իրանը փակեց Ադրբեջանի ճանապարհը, բայց Դուք Ադրբեջանից նման բան լսեցի՞ք։ Հիմա էլ նույն է՝ ամեն ինչ հո չեն բարձրաձայնում։ Եթե Ադրբեջանը փակում է ինչ-որ բնապահպանական նպատակով, ապա Իրանն էլ կարող է փակել՝ ճանապարհաշիական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ամեն դեպքում հիմա ճանապարհը փակ է։

-          «Բնապահպանական» նպատակի ենթատեքստը մեզ համար հասկանալի է, իսկ արդյոք «ճանապարհաշինարարական» նպատակն Ադրբեջանի համար հասկանալի չէ։ Տարօրինակ չէ՞, որ չի անդրադառնում դրան։

-          Կանդրադառնա, թե՝ ոչ, իր խնդիրն է։ Իմ աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա ճանապրահը փակ է։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան