Foto

Ոչ ոք չպիտի կարողանա չլսել մեր ժողովրդի կոչն ու անտեսի մեր՝ անկախ ապրելու կամքը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Արցախում հիմա բազում ակցիաներ ու ֆլեշմոբեր են տեղի ունենում։ Բոլոր այդ միջոցառումների հիմնական ուղերձը մեկն է՝ Արցախը երեբք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եվ սա այն դեպքն է, երբ խոսում է ժողովուրդը։ Սա շատ կարևոր իրողություն է։

Մենք բոլորս պարզապես պարտավոր ենք այնպես անել, որ ժողովրդի ձայնը լսելի դառնա աշխարհի բոլոր անկյուններում։ Ուստի, սիրելի ընկերներ և գործընկերներ, որքան կարող եք տարածեք այդ ակցիաների մասին լուրերը։

Սոցիալական ցանցերը, միջազգային մամուլը, տարբեր երկրների մայրաքաղաքները պետք է լցվեն Արցախի մեր հայրենակիցների կոչերով։ Ոչ ոք չպիտի կարողանա չլսել մեր ժողովրդի կոչն ու անտեսի մեր՝ անկախ ապրելու կամքը։ Տարածեք որքան կարող եք։ Վստահեցնում եմ՝ հետագայում սա մեծ հաղթաթուղթ է դառնալու մեր ձեռքում»։