Foto

ԱՄՆ-ն պետք է հասկացնի, որ հայերին վտանգի ենթարկելն անընդունելի է. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց խաղաղ բնակչության կյանքը վտանգի ենթարկելու իր անխոհեմ պատրաստակամությունը։

ԱՄՆ-ն պետք է հասկացնի, որ հայերին վտանգի ենթարկելն անընդունելի է»,-գրել է նա։