Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակած <<էկոակտիվիստները>>անթաքույց ներկայացնում են իրենց ով լինելը (բավական է հպանցիկ անցնել նրանց ռուսալեզու տելեգրամյան ալիքներով), բայց միևնույնն է մեր ազգադավ մի շարք լրատվամիջոցներ կա՛մ չտեսնելու են տալիս այս ամենը, կա՛մ գիտակցաբար աղավաղում են ամեն բան: Անգամ հպանցիկ դիտարկումը թույլ է տալիս տեսնելու ուկրաինական իրադարձությունների և <<էկոակտիվիստների>> հաբռգածության կապը: Նրանք չեն թաքցնում ինչպես իրենց հայատյացությունը, այնպես էլ՝ ռուսատյացությունը: Հպանցիկ դիտարկելով նրանց սոցցանցերն ու տելեգրամ ալիքները՝ անզեն աչքով էլ տեսանելի է նրանց նվիրումն ու աջակցությունն Ուկրաինային: Կադրերից մեկի մեջ նույնիսկ <<էկոակտիվիստները>> Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշով մաքրում են իրենց ոտքերը, մյուսում՝ ռուս խաղաղապահի <<Z>> տարբերանշանից ահաբեկվում: Ակտիվ առաջ են մղում թեզը, թե քանի կան ռուս <<օկուպանտները>>, պատերազմում տարած հաղթանակը լիակատար չի կարելի համարել և այլն...
Վերջում նորից վերադառնանք կրիտիկական հարցին՝ կա՞ արդյոք որևէ տարբերություն ադրբեջանական <<էկոակտիվիստների>> և հայաստանյան <<էկոակտիվիստների>> թեզերի միջև, ովքեր Դիլիջանի անտառում կտրված մի ծառի համար պատրաստ են իրենց պատառոտել, բայց հայրենիքի մի գեղեցիկ հատվածի կորուստը նկատել չեն ցանկանում, իրենց ամենօրյա աղոթքները սկսում են՝ ռուս <<օկուպանտն>> է մեղավոր ամենուր և ամեն ինչում տողերով, պատրաստ են ուկրաինական դրոշներով օրեր շարունակ զվռնել Երևանի փողոցներում, բայց թշնամական շրջափակման մեջ հայտնված 120 հազար հայրենակիցների ճակատագրի նկատմամբ մնալ անտարբեր: