Foto

ՔՊ-ականները Ֆրանսիայի Սենատում ներկայացրել են Լաչինի միջանցքի փակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ խոսել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: 

«Ֆրանսիայի Սենատում այսօր հանդիպեցինք Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պրն Դըվինազին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները»,- գրել է Ղազարյանը: